Brioche

 

ԲՐԻՈՇԻ ՄԱՍԻՆ

Ինչպես է ստեղծվել

Մոսկովյան 31 հասցեում գտնվող Բրիոշ հացթուխարան սրճարանը, որը ֆրանսիական հաց և խմորեղեններ արտադրող մասնագիտացած հացթուխարան է, այժմ վերաբրենդավորված տեսքով ներկայացնում է 10 և ավել տարվա պատմություն ունեցող "Կրուասան" ընկերությունը:

Ֆրանսիական հաց

Դեռ հին ժամանակներից հացթուխությունը Ֆրանսիայում հարգի արհեստ էր համարվում։ Ամբողջ աշխարհում տարբեր մշակույթներով հայտնի Ֆրանսիան հացին տվել է ազգային խոհանոցի պարծանքի և անգամ փիլիսոփայության դերը (գինու և պանրի հետ միասին)։

Փիլիսոփայություն

Բրիոշի փիլիսոփայությունը շատ պարզ է․«Օրը սկսիր Բրիոշից»։ Էլ ի՞նչ նախաճաշ կարող է ստացվել առանց փափուկ, եթերային կրուասանի, որ հալվում է բերանում․․․ կամ ինչպե՞ս կարելի է առավոտյան մեկ գավաթ թեյը չվայելել կարագով և ջեմով բագետի մի կտորով։

ՀԱՑԹՈՒԽԱՐԱՆ-ՍՐՃԱՐԱՆ

10 տարուց ավել գործող այս հացթուխարանը, պահպանելով ֆրանսիական խոհարարության լավագույն ավադույթները, Ձեզ է ներկայացնում հացի ու հրուշակեղենի երկու տասնյակ տեսականի։


ՍՐՃԱՐԱՆՆԵՐ

Երևանի բանուկ փողոցների խաղաղ անկյունում գտնվող մեր սրճարաններում Դուք կարող եք վայելել դասական ֆրանսիական նախաճաշ, թարմ թխվածքներ, համեղ սենդվիչների և ապուրների տեսականի։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

  • 4

    ԽՄՈՐԵՂԵՆՆԵՐԸ ԹԽՎՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ 4 ԺԱՄԸ ՄԵԿ

  • 520

    ՕՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

  • 13

    ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱԾ ՀԱՑԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  • 11

    ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲԱՑՎԵՑ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՑԹՈՒԽԱՐԱՆԸ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր անկեղծ գնահատականը և կարծիքը մեր աշխատանքի վերաբերյալ։

Կապվի′ր մեզ հետ։
Մոսկովյան 31,
Երևան, Հայաստան
(+37411) 561111
info@brioche.am
Բարևի՛ր
captcha 
loading...